Եմենյան «Անսար Ալլահ» շարժումը (հուսիները) սաուդյան Ջիդա քաղաքում հրթիռակոծել են Saudi Aramco նավթագազային ընկերության բաշխիչ կայանը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով խռովարարներին։

Հուսիները խոստացել են, որ հրթիռակոծությունները կշարունակվեն։

Foreign Policy-ն ավելի վաղ հայտնել էր հուսիներին ահաբեկիչներ ճանաչելու ԱՄՆ մտադրության մասին։

2019 թվականի սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի արեւելքում Saudi Aramco-ի նավթի գործարանները հարձակման էին ենթարկվել անօդաչուների կողմից։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էին եմենցի ապստամբ հուսիները։