Ամենապոպուլյար կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքը երկուշաբթի փոքր-ինչ նվազում է` պահպանվելով 18-19 հազար դոլարի սահմաններում, վկայում են աճուրդների տվյալները:

Ըստ CoinMarketCap պորտալի, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների միջին գնի հիման վրա, բիթքոինի գինն ընկել է 0.43 տոկոսով` հասնելով 18.434 ԱՄՆ դոլարի: Կրիպտոարժոիյթների խոշորագույն Binance բորսայում բիթքոինի գինն ընկել է 0.28 տոկոսով` մինչեւ 18 466 դոլար:

Վերջին անգամ բիթքոինի գինը 18 հազար դոլարից բարձր էր 2017-ի դեկտեմբերին: Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթների ընդհանուր համաշխարհային շուկայի մոտ 63.2 տոկոսը: