Որպես հանրային պաշտպան ստանձնել եմ քաղաքացի Հակոբ Պէրպէրյանի շահերի պաշտպանությունը, որը մեղադրվում է 2020թ. նոյեմբերի 10-ին կառավարության շենքում զանգվածային անկարգությունների կատարման մեջ, ինչը զուգորդվել է բռնությամբ եւ գույք ոչնչացնելով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ֆերդինանդ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, քանի որ Հակոբ Պէրպէրյանը իր ամբողջ կյանքում եղել է մեծ հայրենասեր: Ծնված լինելով օտար հողում՝ հրաժարվել է օտարերկյա պետության քաղաքացիությունից եւ մշտապես ապրում եւ աշխատում է Հայրենիքում՝ իր ընտանիքի հետ միասին:

Հակոբ Պէրպէրյանը քաղաքական գործընթացներում իրեն դրսեւորել է որպես ակտիվ եւ ազնիվ քաղաքացի:

Դեռեւս 2020թ-ի մայիսին, զգալով իշխանությունների սխալ քաղաքականության հետեւանքով Հայրենիքի առջեւ ծառացած վտանգը, Հակոբ Պէրպէրյանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին առերես հարցեր է ուղղել՝ հողերի հանձման, Արցախի կարգավիճակի եւ ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին, ինչին ի պատասխան, նախարար Մնացականյանը հավաստիացրել է, որ ՄԵՆՔ ՀՈՂ ՉԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ, ԱՐՑԱԽԸ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՎ ԱԶԵՐԻ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ԲԱՑԱՌՎՈՒՄ Է, միեւնույն ժամանակ նախատելով իմ պաշտպանյալին ավելորդ հայրենասիրություն դրսեւորելու մեջ: Այնուամենայնիվ, չբավարարվելով Զոհրաբ Մնացականյանի պատասխանով եւ իշխանությունների կողմից վարվող դիվանագիտությամբ, Հակոբ Պէրպէրյանը շարունակել է իր հնարավորությունների սահմաններում հանրային հնչեղություն տալ Արցախի խնդրին:

Պատերազմի ողջ ընթացքում Հակոբ Պէրպէրյանը մարտնչել է առաջնագծում եւ արցախցիները նրան կոչում էին «Ավոյի ցեղից», այսինքն՝ Մեծն Մոնթեի ցեղակից:

Հետեւաբար, երբ 2020թ. նոյեմբերի 10-ին, ողջ հայությունն իմացավ ՀՀ վարչապետի ստորագրած տխրահռչակ հայտարարության մասին , որով մենք արձանագրում էինք մեր տարածքային կորուստներն ու պարտությունը, ինչպես յուրաքանչյուր բանական հայ, այնպես էլ ռազմի դաշտից նույն օրը տուն վերադարձած Հակոբ Պէրպէրյանն անհաղորդ չմնաց այս իրավիճակին:

Այդ հանգամանքն էլ հնարավորություն տվեց իշխանություններին ապօրինի հետապնդում սկսել Հակոբ Պէրպէրյանի նկատմամբ եւ առանց հիմնավոր կասկածի առկայության մեղադրել նրան զանգվածային անկարգություն կատարելու մեջ: Հակոբ Պէրպէրյանի մեղադրանք ամբողջովին անհիմն է եւ զուրկ որեւէ իրավական եւ տրամաբանական հիմքից:

Որպես հանրային պաշտպան ստանձնել եմ քաղաքացի Հակոբ Պէրպէրյանի շահերի պաշտպանությունը, որը մեղադրվում է 2020թ. ...

Опубликовано Fred Sargsyan Понедельник, 23 ноября 2020 г.