Նոյեմբերի 23-ին, ժամը 15։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Ե․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից (մոտ 3 մ) եւ բախվել ծառին, ինչի հետեւանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր Գեղամ Ի․-ին (ծնված 2006թ․) եւ Նարեկ Ե․-ի դին։ Տուժածը տեղի ուժերով տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: