ՄԱԿ-ի մասնագետները պատրաստ են Ռուսաստանի հետ համատեղ աշխատել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության ծավալը գնահատելու համար: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Ի պատասխան Ռուսաստանի Դաշնության խնդրանքի, որը նշում է Ռուսաստանի մարդասիրական օգնության միջգերատեսչական կենտրոնի դերը եւ ձեւերը, գլխավոր քարտուղարը հաստատել է, որ Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը եւ ՄԱԿ-ի այլ գրասենյակներ պատրաստ են համագործակցել եւ տեղում քննարկել համատեղ գործողությունների հնարավորությունները Լեռնային Ղարաբաղում եւ նրա շուրջը՝ հնարավորինս շուտ լիովին հասկանալու համար տարածաշրջանի մարդասիրական կարիքները՝ հենց դա հնարավոր դառնա»,- ասել է նա: