Նոյեմբերի 23-ին, ժամը 18:54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Արտաշատ ավտոճանապարհին՝ «Կանաչ» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին։

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Hyundai Accent» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Աբրահամ Շ․, ծնված 2000 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ճամփեզրի բետոնե արգելապատնեշին եւ շրջվել, ինչի հետեւանքով Աբրահամ Շ․-ն եւ ուղեւոր Արտյոմ Ք․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։