Համացանցի օգտատերերն ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփին մեղադրել են կեղծավորության մեջ այն բանից հետո, երբ թվիթ էր տեղադրել եղեւնու մասին, որով մտադիր են զարդարել Սպիտակ տունը Սուրբ Ծննդյան տոնին: Մեկնաբանների կարծիքով` նախագահ Դոնալդ Թրամփի կինը ամենեւին էլ ուրախ չէ տոների հետ կապված եռուզեռին,  փոխանցում է «Լենտա»-ն:

«Տոնածառի հայտնվելը Սպիտակ տանը տոնական ավանդույթ է դարձել 1966 թվականից ի վեր: Այս տարի հիասքանչ եղեւնին` Ֆրեյզեր ֆիխտա տեսակի 18.5 ֆուտ երկարությամբ ծառն Արեւմտյան Վիրջինիայի Dan and Bryan Trees տնկարանից, կհասցնեն Սպիտակ տան հյուսիսային դարպասների մոտ»,- գրել էր Մելանյան:

Սակայն շատ օգտատերեր Թրամփի հույզերը կեղծ համարեցին: «Դու ատում ես այս տոնի յուրաքանչյուր րոպեն», «Դու նաեւ լեգենդար Վարդերի պարտեզը ոչնչացրեցիր», «Իսկ ես կարծում էի, որ դու ատում ես տոնական այս բոլոր նախապատրաստությունները»,- գրել էին նրանք:

Այսպիսով, մեկնաբաններն առաջին տիկնոջը հիշեցրել են համացանցում հայտնված հեռախոսազրույցը, որի ընթացքում նա իր նախկին ընկերուհու հետ զրուցելիս բողոքում է իր խնդիրներից: Ձայնագրությում Մելանյան ասում է, որ չարչարվում է օրնիբուն, եւ հավելում է, որ սուրբծննդյան զարդարանքները ոչ ոքի պետք չեն, սակայն ինքը` որպես նախագահի կին, պարտավոր է դրանով զբաղվել: