Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը կարանտինի մեջ է լինելու նոր կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփվելուց հետո, հայտնում է El Pais-ը։

Հիվանդացածը միապետի հետ շփվել է կիրակի։ Հետեւելով սանիտարական նորմերին՝ պետության ղեկավարը ինքնամեկուսացման մեջ կլինի 10 օր։ Այդ ժամանակահատվածի համար նախատեսված թագավորի ամբողջ պաշտոնական գործունեությունը կասեցվել է։ Միաժամանակ, Ֆիլիպ VI-ի կարանտինը չի ազդի միապետական ընտանիքի մյուս անդամների գործունեության վրա։

Իսպանական գահի ժառանգորդ, Աստուրիայի արքայադուստր Լեոնորը սեպտեմբերին տնային կարանտինի մեջ էր նրա դասարանի աշակերտներից մեկի մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո։ Արքայադուստրը դպրոց է հաճախում է Իսպանիայի մայրաքաղաքում։ Ընդ որում՝ արքայադստեր ՊՇՌ թեստը բացասական էր եղել։