Մահացել է «Արծիվ-մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան ազատամարտիկ, Արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արարատ Խանդոյանը։

«Արցախում անկման փաստի հետ անգամ գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանիս սիրտը չդիմացավ: Ննջիր խաղաղությամբ, պարոն գեներալ»,-գրել է նա:

Իսկ Աստվածատուր Պետրոսյանի որդին՝ Սիփան Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրել է. «Պապ ջան, մեզ մենակ թողեցիր, գնացիր չգիտեմ կյանքի ուղին առանց քեզ»:

ԱՐՑԱԽԻՍ ԱՆԿՄԱՆ ՓԱՍՏԻ ՀԵՏ ԱՆԳԱՄ ԳԵՆԵՐԱԼ ՄԱՅՈՐ ԱՍՏՎԱԾԱՏՈՒՐ (ԱԼԻԿ) ՊԵՏՐՈՍՅԱՆԻՍ ՍԻՐՏԸ ՉԴԻՄԱՑԱՎ.... ՆՆՋԻՐ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՈՆ ԳԵՆԵՐԱԼ

Опубликовано Արարատ Եզնիկի Խանդոյան Понедельник, 23 ноября 2020 г.