ՀՀ վարչական դատարանում, դատավոր Արթուր Ծատուրյանի նախագահությամբ այսօր՝ նոյեմբերի 14-ին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեչտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գրքի գովազդումը չթույլատրելու դեմ բողոքի վերաբերյալ դատական գործի քննությունը համարեց ավարտված։

Դատարանը ստացավ պատասխանող կողմից՝ Երեւանի քաղաքապետարանից պահանջված ամբողջական փաստաթղթերը։

Սույն գործով դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ «Կոնտրա լեգեմ» փաստաբանական բյուրո էր դիմել Սփեյս Մենեջմենթ ՍՊԸ-ն, որը հանդիսանում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքի իրավատերը եւ հայտնել, որ Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է գովազդի թույլտվություն տրամադրել։ Փաստաբան Ալեքսանդր կոչուբաեւը եւս դիմելով քաղաքապետարան եւ ստանալով մերժում՝ դիմել է վարչական դատարան։