Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արեւմուտքը չի կարող «տապալել համակարգը» եւ հեռացնել իրեն պաշտոնից: Դա կարող են անել միայն իրենք` բելառուսները` գործող օրենքների եւ սահմանադրության հիման վրա:

Նա այս հայտարարությունն արել է` ելույթ ունենալով օտարերկրյա դեսպանների կողմից հավատարմագրերի հնաձնման արարողությանը: Նրա խոսքով` վերջին ժամանակներս արեւմտյան երկրները շատ մտահոգվում են Բելառուսի զարգացման կապակցությամբ, ուստի նրանք Բելառուսի իշխանությունների եւ նախագահի վրա «ազդեցության տարբեր սխեմաներ» են կառուցում:

«Հասել են նրան, որ պատրաստ են Ռուսաստանին  ներգրավել այս գործընթացում, բայց չգիտեն, թե ինչպես: Ես այս հայտարարությունն անում եմ երկաթե փաստերի հիման վրա, ինչպես ասում են Չինաստանում»,- Լուկաշենկոյին է մեջբերում «Բելտա»-ն:

Սակայն, ինչպես նա շեշտել է, հանրապետության նախագահին կարելի է հեռացնել իշխանությունից միայն մի եղանակով` օրինական:

«Հուշում եմ ճանապարհը, այն մեկն է, ուրիշը չկա. միայն բելառուս ժողովուրդը կարող է դա անել` այսօր գոյություն ունեցող օրենքների եւ Բելառուսի սահմանադրության հիման վրա»,- նշել է պետության ղեկավարը:

Բելառուսում բողոքի ցույցերը շարունակվում են օգոստոսից: Դրանք սկսվեցին այն բանից հետո, երբ հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ալեքսանդր Լուկաշենկոյին հաղթող հայտարարեց օգոստոսի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում