Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նախօրեին աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախարարի մամլո քարտուղար Աննա Օհանյանը։

Ըստ նրա՝ Տիգրան Խաչատրյանն այս պահին շարունակում է կատարել նախարարի պարտականությունները։

Նշենք, որ ըստ 168․am-ի տեղեկությունների էկոնոմիկայի նախարար է նշանակվելու Menu Group UK LTD հիմնադիր Վահան Քերոբյանը: