Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է ուսումնասիրություն դեղերի շրջանառության ոլորտում։

ՏՄՊՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ուսումնասիրության նպատակն է դեղերի շուկայում արդյունավետ մրցակցային միջավայրի ձեւավորումը շուկայում առկա մրցակցային խնդիրների վերհանման եւ դրանց օպերատիվ ու օպտիմալ լուծման ուղիների բացահայտման միջոցով։

Խնդրում ենք մասնակցել հարցմանը, որն ուղղված է սպառողների կարծիքի ուսումնասիրմանը եւ հնարավորության դեպքում աջակցել հարցաթերթի տարածմանը: Ձեր ակտիվ մասնակցությամբ Դուք կօգնեք ոլորտում առկա խնդիրների բացահայտմանն ու դրանց լուծման առավել արդյունավետ բանաձեւերի մշակմանը: