ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ այժմ նախադրյալներ են ստեղծվում Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար՝ հաշվի առնելով եւ՛ Երեւանի, եւ՛ Բաքվի շահերը, հաղորդում է ՌԻԱ նովոստին:

«Աշխատանքը սկսել է նաեւ մարդասիրական արձագանքման ռուսական կենտրոնը, որը զբաղվում է տուժած բնակիչներին օգնություն ցուցաբերելու, ենթակառուցվածքները վերականգնելու, նորմալ կյանքի համար պայմաններ ստեղծելու հարցերով: Ակնկալում ենք այդ ջանքերին պրոֆիլային միջազգային կազմակերպությունների մասնակցությունը: Ելնում ենք նրանից, որ այդ ամենը նախադրյալներ է ստեղծում արդար հիմքով եւ ադրբեջանցի ու հայ ժողովուրդների շահերից ելնելով հակամարտության լիաֆորմատ եւ երկարաժամկետ կարգավորման համար»,-ասել է Պուտինը դեսպաններին հավատարմագրեր հանձնելու արարողության ժամանակ: