«Ֆրանսպրեսը» տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են հայկական զորքի ստորաբաժանումները շարասյունով դուրս գալիս Քարվաճառի շրջանից:

Նշենք, որ Հայաստանը պատրաստվում է մինչև դեկտեմբերի 1-ը Ադրբեջանին հանձնել Քարվաճառի եւ Բերձորի (Լաչինի) շրջանները:

Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորգրած հայտարարության Քարվաճառի շրջանը Ադրբեջանին պետք է հանձնվեր դեռեւս նոյեմբերի 15-ին, սակայն այն հետաձգվել էր: