Այս պահին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները այցելել են «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի տուն հերթական խուզարկությունն իրականացնելու: Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվադ» միբանաությունը:

«Արթուր Դանիելյանն իր զորակցությունն է հայտնում իրավապահ համակարգի այն աշխատակիցներին, ովքեր իրենց կամքին հակառակ ստիպված են կատարել հոգեխանգարմունքի մեջ գտնվող, ակնհայտ շիզոֆրենիայի դրսևորումներ ցուցաբերող և այդքանով հանդերձ դեռևս երկրի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի հրահանգները»,-ասված է հայտարարության մեջ: