9 ամիսների արդյունքներով գյուղատնտեսական համախառն արտադրանքի ընդհանուր ծավալն աճել են 0,5%-ով եւ կազմել ավելի քան 555,2 մլրդ դրամ: Այս մասին վկայում են Հայաստանի Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 2020 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կզմել է ավելի քան 315,2 մլրդ դրամ: Այնուամենայնիվ, 2019 թվականի երրորդ եռամսյակի համեմատ գրանցվել է 0,4% անկում: Սակայն զգալի աճ է գրանցվել՝ նախորդ եռամսյակի համեմատ: Այսպես, երրորդ եռամսյակում երկրորդի համեմատ գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն աճել է 1,9 անգամ: Տարեկան դինամիկայի տեսանկյունից առավել հաջող է եղել ընթացիկ տարվա առաջին եռամսյակը: Հունվար-մարտ ամիսներին ցուցանիշի աճը կազմել է 4,5%, այդ շրջանում համախառն արտադրանքի ծավալը՝ 73,6 մլրդ դրամ: Երկրորդ եռամսյակում աճը ցածր է եղել՝0.6%, գյուղատնտեսական արտադրանքի ծավալներն այդ շրջանում կազմել են ավելի քան 166,3 մլրդ դրամ: Նշենք, որ 2016 թվականից գյուղատնտեսական ոլորտը կայուն անկում է գրանցում: Վատագույն ցուցանիշները գրանցվել են 2018 թվականին, անկումը կազմել է 7,2%, իսկ ընդհանուր ծավալը՝ 8893 մլրդ դրամ՝ 945.4 մլրդ դրամի դիմաց մինչճգնաժամային շրջանում (2015 թվականին): Անցած տարի իրավիճակը համեմատաբար կայունացել է. անկման տեմպը դանդաղել է, սակայն ոլորտը շարունակել է անկում գրանցել: