Քարվաճառում տեղակայված հայ մոտոհրաձգայինները, պայթեցնելով զորամասի զորանոցներն ու շինությունները, լքել են տարածքը, որը, ըստ պայմանավորվածության, պետք է անցներ Ադրբեջանի վերահսկողության տակ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք պատերազմի ընթացքում մնացել ենք այստեղ եւ նրանց ոչինչ չենք տվել: Հիմա ուղիղ գծով մինչեւ ադրբեջանցիներ 12 կիլոմետր է: Մենք հեռացնում ենք մեր առաջնային դիրքերը սարերում եւ դրանից հետո քանդում ենք զորամասի մնացած շինությունները, որպեսզի դրանք չմնան ադրբեջանցիներին: Պայթյունից հետո մենք կմեկնենք Հայաստան: Այս պահին մեր ստորաբաժանումը վերջիններից մեկն է»,- լրագրողներին ասել է մոտոհրաձգային հրամանատարության ներկայացուցիչը: