Չորեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին, նավթի համաշխարհային գներն աճում են։ Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները։

WTI տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսներն աճել են 1,02 տոկոսով՝ կազմելով մեկ բարելի դիմաց 45,37 դոլար։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հունվարյան մատակարարումներով աճել են 1,09 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 48,38 դոլարի։