ՌԴ ԱԻՆ-ը լրացուցիչ ուժերի եւ միջոցների խումբ է ուղարկել Լեռնային Ղարաբաղում բնակչությանն օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը:

«Նոյեմբերի 25-ին ՌԴ ԱԻՆ Իլ-76 ինքնաթիռը փրկարարների է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ: Խումբը ձեւավորվել է Նոգինի եւ Տուլայի փրկարարական կենտրոնների, «Լիդեր» կենտրոնի, կենտրոնական ապարատի, ինչպես նաեւ Էներգետիկայի նախարարության աշխատակիցներից»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ տեղափոխվել է անհրաժեշտ տեխնիկա եւ սարքավորում, մասնագետների համար կենցաղային միջոցներ: Նրանք բոլորը կորոնավիրուսի եւ սթրեսակայունության թեստ են հանձնել: Բացի այդ, ԱԻՆ-ում նշել են, որ մոտ ժամանակներս ծրագրվում է ավելացնել ԼՂ-ում անձնակազմի քանակը:

Նոյեմբերի 21-ին 5 ավտոմեքենաներով ՌԴ ԱԻՆ առաջին շարասյունն ուղեւորվել է Ստեփանակերտ ՝ տեղափոխելով 45 տոննա շինանյութ: Նոյեմբերի 24-ին երկրորդ շարասյունը տեղափոխել է 300 տոննա մարդասիրական բեռ: