Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հիմքեր չի տալիս Դոնբասում իրավիճակի սրման համար: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրագրողների հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը հիմքեր է տալիս Դոնբասում իրավիճակի սրման կամ Կիեւի կողմից շրջանի նկատմամբ վերահսկողությունը վերադարձնելու փորձերի համար, Կրեմլի ներկայացուցիչը պատասխանել է. «Չի տալիս»: