Արցախի պաշտպանության բանակը հերոսական դրվագներ է ներկայացրել վերջին պատերազմից:

« Շարքային Ներսես Արայիկի Առաքելյանը աչքի է ընկել մարտկոցի կազմում, հակառակորդի կրակակետերի եւ կրակային դիրքերի խոցման ժամանակ:

Կապիտան Մեխակ Սուրենի Եղիկյանը կազմակերպել է հակառակորդի կրակային խոցումը, մարտկոցի կազմով ակտիվ մասնակցություն ունենալով մարտական գործողություններին:

Ավագ լեյտենանտ Վահան Սանասարի Ավագյանը հմտորեն կառավարել է հրետանու կրակը, տվել ճշգրիտ տվյալներ, նպաստել թշնամու ջախջախմանը:

Թշնամական կրակակետերի եւ մարտկոցների խոցման, կրակի ղեկավարման, առանձին կրակակետերի ոչնչացման եւ այլ արդյունավետ գործողություններով առանձնացել են հրետանավորներ կապիտան Տիգրան Ռուդիկի Հայրապետյանը, ավագ լեյտենանտ Շանթ Հովհաննեսի Մանուկյանը, լեյտենանտ Նվեր Հովհաննեսի Կիրակոսյանը, սերժանտ Լյովա Հովհաննեսի Մելքոնյանը, շարքային Արթուր Արգամի Անտոնյանը:

Հյուսիսային ուղղությամբ ընթացող մարտական գործողությունների ժամանակ, ավագ լեյտենանտ Կամո Վլադիմիրի Զաքարյանը ոչնչացրել է թշնամու 2 տանկ:

Նույն հատվածում, ավագ լեյտենանտ Գեւորգ Հրայրի Խաչատրյանը դրսեւորելով բացառիկ արիություն, իրականացրել է տեղանքի ականապատումներ եւ միաժամանակ ականազերծել մեր զորքերի տեղաշարժի համար անհրաժեշտ հատվածները, նպաստելով յուրային ուժերի գործողություններին եւ արգելափակելով հակառակորդի առաջխաղացումը:

Հակառակորդի կրակի տակ, վիրավորների եւ զոհերի տարհանման ժամանակ, աչքի են ընկել բուժծառայության լեյտենանտներ Գարիկ Սարգսի Մանուկյանն ու Դավիթ Նորայրի Հակոբյանը:

Հակառակորդի հրետակոծության տակ վիրահատություններ են կատարել եւ բազմաթիվ կյանքեր փրկել մայոր Արտակ Սամվելի Գեւորգյանը, լեյտենանտներ Սարգիս Սուրենի Գեւորգյանն ու Արման Աշոտի Մուրադյանը:

Փառք մեր հերոսներին:

Ճանաչենք մեր հերոսներին Շարքային Ներսես Արայիկի Առաքելյանը աչքի է ընկել մարտկոցի կազմում, հակառակորդի...

Опубликовано Պաշտպանության Բանակ/ Artsakh Defence Army/ Армия обороны Арцаха Среда, 25 ноября 2020 г.