Tesla ընկերությունը պատրաստվում է թողարկել կոմպակտ էլեկտրամոբիլ՝ ստեղծված հատուկ Եվրոպայի համար։ Այս մասին Իլոն Մասկը հայտնել է տեսահարցազրույցում՝ նվիրված Գերմանիայում «Գիգագործարանի» կառուցմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 

Մասկը նշել է, որ քաղաքային խիտ կառուցապատումների պայմաններում Model S-ը եւ Model X-ը եվրոպացի վարորդների համար կարող են չափից ավելի մեծ լինել։ Ընկերությունում մտածում են հեթչբեք թափքով կոմպակտ էլեկտրամոբիլի շուրջ, որի արտաքին տեսքը մշակում է ընկերության եվրոպական դիզայն-ստուդիան։

Կոմպակտ էլեկտրաքարի արժեքը կարող է կազմել 25 հազար դոլար։ Համեմատության համար՝ ֆրանսիացի գնորդի համար առավել մատչելի Model 3-ը արժե 50 հազար եվրո։