ԱՄԷ ֆեթվաների հարցերով խորհուրդը «Մուսուլման եղբայրներն» ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել, հաղորդում է National թերթը:

Խորհուրդը մուսուլմաններին կոչ է արել հեռու մնալ այդ խմբից:

ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Բահրեյնը եւ Սաուդյան Արաբիան դատապարտել են անդրազգային իսլամիստական կազմակերպությանը, որը հիմնել է Հասան ալ-Բաննան 1928 թվականին:

Այդ կազմակերպությունը եղել է Թուրքիայի եւ ԱՄԷ-ի միջեւ հարաբերությունների վատթարացման պատճառներից մեկը:

Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը սկսել է աջակցել պանիսլամիստական քաղաքական խմբավորմանն այսպես կոչված «արաբական գարնան» ժամանակ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը փորձել է ապաստան տրամադրել շարժման անդամներին 2013 թվականի հուլիսին «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո, ով զբաղեցնում էր Եգպիտոսի նախագահի պաշտոնը:

Համաձայն ամեիկյան Century Foundation վերլուծական կենտրոնի զեկույցի՝ Թուրքիայում բնակվում է «Մուսուլման եղբայրների» մոտ 20 հազար անդամ: