Այս խնդիրների պայմաններում իշխանությունը թողնելը կրկնակի անպատասախանատվություն կլինի։ Այս մասին այսօր նոյեմբերի՝ 25-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

«Այս փուլում մենք գերխնդիր ունենք երկրի ներքաղաքական վիճակը կայունացնելու, որովհետև թեև մենք գտնվում ենք հրադադարի ռեժիմում, սակայն շատ լավ հիշում ենք Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանում ներքաղաքական լարումների ժամանակ ինչ տեղի ունեցավ, ես չեմ ուզում, որ սցենարը կրկնվի Հայաստանում։  Պատասխանատվությունը, հետևաբար, ենթադրում է հետևանքներ։ Սրանից որևէ մեկը պետք չէ, որ խուսանավի, անկախ նրանից՝ մանդատը կդնի, թե ոչ, բայց այս խնդիրների պայմաններում թողնել իշխանությունը և հեռանալ՝ կրկնակի անպատասխաանտվություն կլինի», -նշեց Բաղդասարյանը։

Նազելի Բաղդասարյանն անդրադաձավ գերիների և զոհված զինծառայողների դիերի փոխանակմանը։

«Արդեն երկրորդ օրն է մեր կառավարության գործընկերների հետ մինչեւ ուշ գիշեր մենք զբաղվում ենք գերիների հարցով։ Որոշակի խնդիրներ կան, որովհետև մենք հասանելիություն չունենք այն վայրեր, որտեղ գտնվում են մեր տղաների աճույնները, և այստեղ պետք է ռուս խաղաղապհների օգնությունը։ Այսօր մեր գործընկերներից մի քանիսը հանդիպել են «Կարմիր խաչի» ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե ինչ գործընթացներ ունենք։ ՄԻԵԴ-ում երկու միջանկյալ որոշում ունենք՝ նոյեմբերի 27-ին կորոշվի գերիների առաջին խմբի փոխանակման ժամկետը, մյուսը՝ արդեն նոյեմբերի 30-ին՝ տեղեկություններ գերիների մասին, որոնք քաղաքացիական անձինք են։  Նախօրեին որոշակի քանակությամբ դիերի փոխանակում եղել է, թվաքանակ չեմ կարող նշել», -ասաց Բաղդասարյանը։ 

Բաղդասարյանի կարծիքով՝ որոշ ընդդիմադիրներ խոսում են սեփական նեղ նկրտումներից ելնելով։ 

«Ես կարծում եմ, որ ընդդիմության քայլերը գոնե այս փուլում որևէ կերպ միտված չէին կայունացմանը։ Հիմա անկախ կուսակցական պատկանելությունից, բոլորիս միակ կետը պետք է լինի հայրենիքը։ Ինձ համար անձնական ողբերգություն է, որ հայրենիք ենք կորցրել, մի քանի հազար զոհված երիտասարդներ ունենք, բայց, այնուամենայնիվ, հասկանում եմ, որ կան այլ շահեր, ոչ բոլորն են խոսում պետական շահերից ելնելով, այլ խոսում են սեփական նեղ նկրտումներից ելներով», -ընդգծեց Նազելի Բաղդասարյանը։