Այդպես էլ Արմեն Սարգսյանը փաստ չբերեց, որ ինքն Ամուլսարում փայ չունի կամ չի ունեցել ու վաճառել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Մեր ունեցած տվյալներով ձրի ստացել է ակցիաներ, որոնք վաճառել է մի քանի տասնյակ մլն դոլարով հայտնի հայ օլիգարխներից մեկին: Մինչեւ հիմա թուղթ չի ներկայացրել, թե արդյոք հանդիսանում է բրիտնական «Մի-6»-ի գործակալ:

Ես մարդը պարզապես ստահակի մեկն է: Թուղթը ստորագրվեց, ինքն ասաց՝ տեղյակ չեմ եղել: Նախ սուտ է ասում, տեղյակ է եղել, ճշտել ենք վարչապետի գրասենյակից: Կամ եթե տեղյակ չես եղել, հիմա ես տեղյակ, տղա ջան, կասեցրու: Նիկոլը հիմար է, սա սրիկա, փողի մեռած:

Չար լեզուներն ասում են, որ ինքը ծախել է Զանգելանի ոսկու հանքերը, հիմա իրեն արաբական երկրներից կանչել ասում են՝ բա հիմա գրավեցին թուրքերը, ոնց է լինելու: Գուցե այդպես չի, բայց որպես կանոն դրանք վեջում ճիշտ են դուրս գալիս»,-հայտարարեց Բագրատյանը: