Եվրասիական տնտեսական ֆորումը, որը ծրագրվում էր անցկացնել Մինսկում դեկտեմբերի երկրորդ կեսին, չեղարկվել է։ Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան, հաղորդում է Ինտերֆաքսը:

«Այդ հարցն անցած շաբաթ քննարկվել է ԵՏՀ Խորհրդի նիստում: Հաշվի առնելով համաճարակաբանական վիճակը՝ որոշում է կայացվել ֆորումը չեղարկելու մասին»,-ասել է նա:

Հոկտեմբերին Մալկինան հայտնել է Մինսկում դեկտեմբերի երկրորդ կեսին առերես ձեւաչափով եվրասիական տնտեսական ֆորում անցկացնելու բելառուսական կողմի նախաձեռնության մասին: