Ի՞նչ ես ուզում դու մեր երկրից, ժողովրդից, էլ ինչ դժբախտություն կա որ դեռ չես բերել, բայց խոստացել ես կամ ուղղակի մտքիդ է. վերջին քայլդ արա՝ թող գնա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

«Նիկոլ, հարցազրույցումդ ասում ես, որ ԼՂ հարցով բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, իսկ մինչ այդ ասում ես՝ 6 ամիս դեռ ուզում եմ մնալ։

Հիմա, դու պատկերացնում ե՞ս քեզ՝ Ալիեւի հետ մի սեղանի շուրջ նստած, ինչ որ բանի շուրջ բանակցելիս։

Հասկանում ե՞ս, որ քեզ այլեւս որեւէ մեկը լուրջ չի ընդունում, դու այլեւս գործոն չես՝ ոչ ներսում, ոչ դրսում։

Օր չկա, որ Ալիեւը քեզ ծաղրի առարկա չդարձնի, իսկ դու խոսելու տեղ չունես, ի՞նչ ասես, երբ պարտվեցիր, մեզ էլ էս վիճակին հասցրեցիր։

Ի՞նչ ես ուզում դու մեր երկրից, ժողովրդից, էլ ինչ դժբախտություն կա որ դեռ չես բերել, բայց խոստացել ես կամ ուղղակի մտքիդ է։

Վերջին քայլդ արա՝ թող գնա»,- գրել է նա։