Երեւան քաղաքի ոստիկանության մի քանի բաժիններ էին բերվել քաղաքացիներ՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 172.2 հոդվածով («Հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը») նախատեսված զանցանքի համար կասկածով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համանման իրավիճակ էր 2019թ. հունիսին, երբ քաղաքական բովանդակության տեքստ պարունակող «գրաֆիտի»-ների համար մարդիկ էին բերման ենթարկվել ու տուգանվել, եւ ինչպես այնժամ, այնպես էլ այսօր, դա համարում եմ ոչ իրավաչափ, որովհետեւ քաղաքական խոսքի ազատությունը այս պարագայում ակնհայտ գերակայում է «փողոցների գեղագիտության» նկատմամբ։

Մալաթիայի եւ Դավիթաշենի ոստիկանության բաժիններ բերված անձինք արդեն ազատ են արձակվել»: