Իշխանական պատգամավորները պետք է հասկանան, որ պատասխանատու են ոչ միայն մեր առջեւ, Նիկոլ Փաշինյանի առջեւ, այլ ամբողջ ժողովրդի առջեւ:  Այս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, ԱԺ-ի ծառայողական մուտքի մոտ լրագրողներին ասաց ՀՅԴ երիտասարդական միության վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը:

«Իրենք հանգիստ չեն ունենալու, քանի սատարում են Հայաստանի շահերին հակասող, դավադիր իշխանություններին: Հայաստանի բազմաթիվ բնակիչներ տարբեր ձեւերով ոչն միայն իրենց աջակցությունը չեն հայտնել իշխանություններին, այլեւ նշել են, որ րոպե առաջ պետք է հեռանան: Դրա մասին են խոսել ՀՀ նախագահը, բազմաթիվ հասարակական, քաղաքական խմբեր եւ դրա մասին են խոսում Նիկոլ Փաշինյանի խմբակիցներն ու թիմակիցները: Ես չգիտեմ` ինչքան իրականությունից կտրված, կամ ինչքան ինքնասիրահարված պետք է լինել, որ էդ պայմանագրի ստորագրումից հետո հույս ունենալ, որ ժողովուրդը սատարելու է իրենց: Չպետք է հույսը դնել նրա վրա, որ ժողովուրդը դեռ սգում է, դեռ ծանր սոցիալական ծանր վիճակի մեջ է, եւ հարյուր հազարավորները դեռ փողոցում չեն»,-ասաց նա:

Քրիստինե Վարդանյանի խոսքով` ռազմական դրությունը պետք է վերացվի, քանի որ այն ծառայում է միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության երկարաձգմանը: