«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր արտահերթ նիստում դիմեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանին՝ խնդրելով ապահովել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի ներկայացուցիչ գեներալի ներկայությունը, ով նախօրեին՝ ելույթ ունենալով ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում, հայտարարել է, որ ռազմական դրության ռեժիմն արդեն կարելի է չեղարկել:

Մարուքյանը, մասավորապես, նշեց.

«Քանի որ այդ հայտարարությունը շփոթմունք է առաջացրել «Իմ քայլի» պատգամավորների մոտ, որոշում է կայացվել, որ այսօր նրան կփոխարինի ՊՆ գլխավոր քարտուղարը»:

Մարուքյանը նաեւ հայտնեց, որ ՊՆ ներկայացուցիչը մինչեւ խորհրդարանում իր ելույթը պետք է ներկայացնի, թե երբ տեղի կունենա ռազմագերիների փոխանակումը, երբ է նախատեսված պահվող քաղաքացիների փոխանակումը, պետք է պարզաբանի, թե այժմ նրանք ինչ վիճակում են, եւ նշի զոհվածների անունները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում:

Իր հերթին, Լենա Նազարյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանն» արդեն կողմ է քվեարկել ՊՆ գլխավոր քարտուղար Արթուր Սարգսյանի ելույթին, եւ համաձայն ԱԺ կանոնակարգի՝ ինքը չի կարող ձայնի իրավունք տալ այլ անձի: