Իր վրա պարտվողի խարանը վերցնելու փոխարեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլորին մեղադրել՝ Ազգային ժողովին, հանրությանը, Զինված ուժերին, Ազգային անվտանգության ծառայությանը, գեներալներին։ Նա պատրաստ է արժեզրկել բոլոր կառույցները, միայն թե մնա վարչապետի պաշտոնում։ Այս մասին նոյեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նիստում «Ռազմական դրության ռեժիմի չեղարկման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ընդ որում՝ պատգամավորը հույս հայտնեց, որ Փաշինյանն, այնուամենայնիվ, իմաստություն կդրսեւորի եւ հրաժարական կտա։

Գորգիսյանը շեշտեց, որ վարչապետը պետք է իր պաշտոնից հեռանա՝ դրանով պետությանը եւ հայ ժողովրդին թույլ տալով ստեղծված ծանր վիճակից ավելի ուժեղ դուրս գալ։