Նոյեմբերի 26-ին ՀՀ կառավարությունը հերթական խորհրդակցության ժամանակ հաստատեց շուրջ 10 միլիոն դոլարի ներդրումային նախագիծը:

Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը պարզաբանեց, որ ծրագիրը Կոմիտասի պողոտայում գտնվող «Հայկ-88» ՍՊԸ-ին պատկանող շենքի ապամոնտաժում, հողամասի վարձակալության իրավունքի թույլտվություն եւ այդ հողամասի` շինարարության իրավունքի համար ձեւակերպում է նախատեսում:

«Ծրագրով նախատեսված ներդրումների ընդհանուր ծավալը մոտ 10 միլիոն դոլար կկազմի: Մոտ 1 միլիոն դոլար կուղղվի այգու բարեկարգման եւ վերակառուցման աշխատանքների համար: Մասնավորապես, նախատեսվում է ամֆիթատրոն եւ շատրվաններ կառուցել: Ծրագրի իրականացումից հետո ընկերությունը վերգետնյա անցում կկառուցի, որն Արաբկիր մանկական զբոսայգին կմիացնի այն այգուն, որը նախատեսվում է կառուցել»,- հավելել է նա: