Նորանշանակ ԱԳ նախարարն Արա Այվազյանն այսօր խայտառակ հայտարարություն արեց, եւ ես ոչ մի հույս չեմ կապում հայկական դիվանագիտության հետ, որի ղեկավարն այդ արտգործնախարարն է։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Նա հայտարարել է, որ մենք պարտվել ենք ռազմի դաշտում, ոչ դիվանագիտության: Եթե այդ մարդը չգիտի, որ պատերազմը սկսվում է այն ժամանակ, երբ դիվանագիտությունը պարտվում է՝ ես ոչ մի ակնկալիք, ոչ մի սպասում չունեմ կոնկրետ իրենից», - նշեց պատգամավորը: