Վրաստանի կառավարության որոշմամբ, որն ուղղված է քաղաքացիների տեղաշարժի նվազեցմանը կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, նոյեմբերի 28-ից Թբիլիսի, Բաթումի, Քութաիսի, Ռուսթավի, Զուգդիդի, Փոթի եւ Գորի քաղաքներում ժամը 21:00-ից արգելվում է զբոսնել կամ երթեւեկել ավտոմեքենայով: Մինչ այս սահմանափակումն ուժի մեջ էր 22:00-ից, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն:

Առաջին փուլում ժամը 21:00-ից 5:00-ն տեղաշարժի սահմանափակումն ուժի մեջ կլինի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 23-ը:

Դեկտեմբերի 24-ից հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում 21:00-ից հետո տեղաշարժի սահմանափակումը կգործի միայն հանգստյան օրերին:
Բացի այդ, տեղաշարժի սահմանափակումն ամբողջությամբ կվերացվի Ամանորի նախօրեին` դեկտեմբերի 31-ի, ժամը 21:00-ից մինչեւ հունվարի 1-ի 05:00-ն:

Հունվարի 16-ից հունվարի 31-ը ներառյալ տեղաշարժի սահմանափակումը կրկին կգործի ամեն օր 21:00-ից: