Վարչապետի կադրային փոփոխություններն ընդամենը կոսմետիկ, հանրության աչքին թոզ փչելուն ուղղված և որևէ բան չնշանակող փոփոխություններ են: յս մասին այսօր` նոյեմբերի 26-ին, ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Ես լսեցի նաև Արտաքին գործերի նախարարի խայտառակ հայտարարությունն այն մասին, որ դիվանագիտական դաշտում մենք պարտություն չենք կրել: Կներեք, բայց տարրական դիվանագիտական գիտելիքներ ունեցող յուրաքանչյուր ոք կարող է արձանագրել, որ մենք հատկապես դիվանագիտական դաշտում կրել ենք խայտառակ պարտություն»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Նրա խոսքով՝զրոյական կամ չնչին նշանակություն ունեցող պաշտոնյաներին մեկը մյուսին փոխարինելով, ոչինչ չի փոխվի:

«Հաշվի առնենք, թե ում են բերում հեռացված պաշտոնյաների փոխարեն: Մեկը անհասկանալի կենսագրություն ունեցող, վարկային կազմակերպություն ղեկավարվողին բերել նշանակել են աշխատանքի և սոցիալական հարցերով նախարար: Այս ամենն ինչ-որ անհասկանալի, հանրային տրամադրությունները շեղելու անհաջողության մատնված գործողություններ են, և միանշանակ է, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- ասաց նա: