Արեւմուտքը շարունակում է օգտագործել գունավոր հեղափոխությունների կեղտոտ մեթոդները եի աջակցել հակակառավարական ուժերին, այդ թվում` Բելառուսում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մենք նշել ենք թե՛ Միացյալ Նահանգների եւ թե՛ նրանց կողմից, ով հետեւում է նրանց ուղուն` նկատի ունենալով եվրոպական առանձին մայրաքաղաքներ, ինքնիշխան պետությունների ներքին գործերին կոպիտ միջամտության բազմաթիվ փաստեր: Նրանք շարունակում են օգտագործել այսպես կոչված գունավոր հեղափոխությունների կեղտոտ մեթոդները, այդ թվում` հասարակական կարծիքի շահարկումը, աջակցությունը բացահայտ հակակառավարական ուժերին, դրանց արմատականացման խթանումը»,- ասել է Լավրովը Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյի հետ հանդիպումից հետո:

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են այդ մեթոդները կիրառվում Բելառուսի Հանրապետության նկատմամբ»,- հավելել է Լավրովը: