Թուրքիայի անվտանգության ուժերը Ստամբուլում ձերբակալել են 19 մարդու, հայտնում է Bianet լրատվական կայքը։

Կալանավորվածների թվում եղել են լրագրողներ, քաղաքական գործիչներ եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Այդ թվում՝ Շիշլի կենտրոնական շրջանի քաղաքապետի տեղակալ Ջիհան Յավուզը։

Ոստիկանությունը քաղաքի տարբեր շրջաններում շուրջկալներ է կատարել 28 հասցեով 25 մարդու կալանավորման օրդերներ ստանալուց հետո։