«Օրենքով գող» Բադրի Կոգուաշվիլին՝ քրեական շրջանակներում հայտնի որպես Բադրի Քութայիսկի, «ոչ գողական պահվածք» է թույլ տվել երեկույթի ժամանակ, որը կայացել է Սոչիում 1996 թվականի հոկտեմբերի 18-ին: Այս մասին հայտնում է «Փրայմ Քրայմ» գործակալությունը:

Կոգուաշվիլին «ոչ գողական պահվածք» է թույլ տվել «օրենքով գող» Պավել Ստրաժնիկովի (Պաշա Ստրաժնիկ) 80-ամյակի առիթով երեկույթի ժամանակ: Ընդ որում, հենց Կոգուաշվիլին էր երեկույթի կազմակերպիչը:

Գործակալությունը նշում է, որ ինչ-որ պահի Կոգուաշվիլին կանկան է պարել «օրենքով գող» Թենգիզ Գարցկիայի (Չիժ) հետ, ով գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ: Պարին միացել է նաեւ շանսոնյե Իվան Կուչինը:

Եթե պարը փոքր-ինչ երկար տեւեր, ապա մասնակիցները կարող էին զրկվել գողական տիտղոսներից: Համաձայն հանցավոր ավանդույթների՝ «օրենքով գողը» չի կարող պարել կամ որեւէ կերպ ցույց տալ իր արտիստիկ ունակությունները, եթե դա չի վերաբերվում հանցագործություն կատարելուն: Իսկ զույգով պարը գիշերային ակումբի բեմում կարող էր գնահատվել որպես լուրջ խախտում: