Հայաստանում իշխանությունները, ընդդիմությունն ու անհատները ողջունեցին ռուսական զորախմբի ներկայությունը տարածաշրջանում, հատկապես` ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում: Այս կապակցությամբ հարց է առաջանում` ինչո՞ւ Հայաստանի կառավարությունը մտադիր չէ չեղարկել ռազմական դրության ռեժիմը, որը գործում էր երկրում այս տարվա սեպտեմբերի վերջից: Այս մասին նոյեմբերի 26-ին Ազգային ժողովի արտահերթ նիստին «Ռազմական դրության չեղարկման մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Նա, մասնավորապես, հետաքրքրվեց` արդյո՞ք Հայաստանի իշխանությունները վախենում են, որ ռազմական ներկայության միջոցով Հայաստանի ռազմավարական գործընկերոջ` Ռուսաստանի Դաշնության ստանձնած պարտավորություններն ինչ-որ կերպ կարող են չիրագործվել վերջինիս կողմից:
«Ստացվում է, որ Հայաստանի կառավարությունը չի՞ վստահում իր դաշնակից Ռուսաստանին` ի դեմս նրա նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այլ պաշտոնյաների: Եթե ​​նման մտավախություններ չկան, ապա ինչու՞  երկրի իշխանությունները չեն հրաժարվում ռազմական դրության ռեժիմից»,- հայտարարեց պատգամավորը: