Ազգային ժողովի նիստերի դահլիճում խորհրդարանի փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի ելույթի ժամանակ իրավիճակը սրվեց։ ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, թե զավեշտ է, երբ պատերազմում  պարտված իշխանությունը մեղադրում է ընդդիմությանը։

«Հազարավոր զոհեր ունենք, տարածքներ ենք կորցրել, եւ ոչ մի հարց չենք լուծել»,- ԱԺ ամբիոնից բարկացած ձայնով ասաց Էնֆիաջյանը։

«Իմ քայլը» խմբակցությունից արձագանքեցին՝ ինչի՞ ես գոռում։

«Լավ եմ անում, քիչ ենք անում։ Ձենդ կտրի, բան ունես ասելու, արի ստեղից ասա»,- դիմելով իշխող ուժի պատգամավորներից մեկին, ասաց ԲՀԿ-ական ԱԺ փոխնախագահը։