Եվրախորհրդարանը հինգշաբթի օրը փոփոխություն է կատարել Կիպրոսի առափնյա Վարոշա քաղաքի վերաբերյալ բանաձեւում, որը կոչ է անում Եվրախորհրդին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ քաղաքի մասնակի բացման համար, ինչը խախտում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը, հաղորդում է ekathimerini-ն:

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ներկայացրած փոփոխության մեջ նշվում է, որ Եվրոպական խորհուրդը պետք է «միասնական դիրքորոշում պահպանի Թուրքիայի միակողմանի եւ ապօրինի գործողությունների վերաբերյալ» եւ Թուրքիայի դեմ «խիստ պատժամիջոցներ կիրառելու միջոցներ ձեռնարկի»՝ ի պատասխան նրա (անօրինական գործողությունների)»: ...

Բանաձեւում նշվում է, որ հետագա պատժամիջոցներից «հնարավոր է խուսափել միայն երկխոսության, անկեղծ համագործակցության եւ տեղերում որոշակի առաջընթացի միջոցով»:

EU Parliament approves amendment for sanctions against Turkey | Kathimerini.