Կառավարության շենքի բակում քիչ առաջ լարված իրավիճակ էր։ NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ արցախյան պատերազմի մասնակցած անհետ կորած զինծառայողների հարազատները փորձել են  փակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը։ Ոստիկանները նրանց քաշելով դուրս էին բերում ճանապարհից։

Փաշինյանի ավտոշարասյունը չկանգնեց, քշեց գնաց մեքենաների առջև վազող քաղաքացիների բազմության միջով։

«Վարչապետ, ո՞ւր ես փախնում»,– Փաշինյանի մեքենայի հետևից բղավում էին հուսահատ ծնողները։

Այս պահին Կառավարության բակում մեծ թվով ոստիկանական ուժեր կան։