Փաստաբան Երվանդ Վարոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սոթքի հանքը խոըհրդային տարիներից մշտապես շահագործվել է միայն «Հայ ոսկի» ՊՓԲԸ-ի կողմից։

Հանքի տարածքում, դրանից հյուսիս և հարավ ընկած մոտ 100 կմ հատվածում նախորդ դարի 40-50-ական թվականներին նախաձեռնվել են ՀԽՍՀ և ԱԽՍՀ միջև սահմանի դեմարկացիայի աշխատանքներ, որոնք չեն ավարտվել, ու փաստացի փաստաթղթացորված սահմանային գիծ տվյալ հատվածում չի եղել։

Այսօր հանքի տարածք են ներխուժում Ադրբեջանի զինված ուժերը, հայտարարում, որ ըստ իրենց դա իրենց պետության տարածքն է, հիմա էլ գտնվում են հանքի փոսում, որտեղ նրանց հետ «հայկական» կողմից գտնվում են հանքի տնօրենն ու հանքի` ազգությամբ ռուս անվտանգության աշխատակիցները։

Նույն ժամանակ, իրքայլական, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբինյան Ռուբոշի ու ԳՇ պետի տեղակալի հրապարակային հայտարարություններով, հանքի կեսը, առանց հիմքի ու սահմանի դեմարկացիայի նվիրաբերվում է Ադրբեջանին։

Արա՛, դավաճն եք, թե գիժ եք, ինչ եք, հավաքվեք ռադներդ քաշեք իշխանությունից...»։