Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած եւ գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գեւորգյանը:

Նա գրել է. «Վարչապետը լսեց նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ։

Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման եւ հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը»։

Նշենք, որ կառավարության շենքի բակում  լարված իրավիճակ էր։ Արցախյան պատերազմի մասնակցած անհետ կորած զինծառայողների հարազատները փորձել են  փակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը։ Ոստիկանները նրանց քաշելով դուրս էին բերում ճանապարհից։

Փաշինյանի ավտոշարասյունը չկանգնեց, քշեց գնաց մեքենաների առջև վազող քաղաքացիների բազմության միջով։

Հավելենք, որ վերջին օրերին կորած եւ գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներն անցկացնում են բողոքի ակցիա՝ փորձելով տեղեկատվություն ստանալ իրենց հարազատների մասին: