Ճապոնական կայսերական պալատի գործերի վարչությունը կայսերական ընտանիքի մասնակցությամբ ամանորյա միջոցառումները չեղակելու որոշում է ընդունել, որոնք ավանդաբար բնակչության համար անցկացվում են հունվարին, պատճառը կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակն է, հայտնում է NHK-ն։

Նշվում է, որ նման միջոցառումները վերջին անգամ չեղարկվել էին 1990 թվականին՝ կապված կայսր Հիրոհիտոյի մահվան կապակցության սգի հետ, որը ներկայիս կայսր Նարուհիտոյի պապն է։

Ամեն տարի հունվարի 2-ին Ճապոնիայի տասնյակ հազարավոր բնակիչներ Տոկիոյում հավաքվում են կայսերական պալատի առաջ, որ տեսնեն կայսերական զույգին։ Կայսրն ու կայսրուհին, ինչպես նաեւ կայսերական ընտանիքի այլ անդամներ օրվա ընթացքում մի քանի անգամ դուրս են գալիս հատուկ պատշգամբ, որը պաշտպանված է զրահապատ ապակիով, եւ ողջունում են հավաքվածներին։ 2020 թվականին ամանորյա ողջույնի հանդիսատես էր դարձել մոտ 68 հազար մարդ։

Ճապոնիայում նոյեմբերի 26-ին գրանցվել էր մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի հերթական հակառեկորդը՝ վարակում էր հայտնաբերվել ավելի քան 2,5 հազար մարդու մոտ։ Համավարակի սկզբից ի վեր երկրի տարածքում գրանցվել է 150 հազարից ավելի վարակում, եղել է մահվան 2 063 դեպք։ Ապաքինվել է շուրջ 117 հազար մարդ, միաժամանակ 410 պացիենտ ծանր վիճակում է։