Ստեփանակերտում էլեկտրա- եւ գազամատակարարումը 95 տոկոսով վերականգնվել է ռուս խաղաղապահների աջակցությամբ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Այսօրվա դրությամբ քաղաքի էլեկտրա- եւ գազամատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով։ Վերականգնվել է քաղաքային էլեկտրաենթակայանի աշխատանքը։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգայաին հակաականային կենտրոնի զինծառայողները պայթյունավտանգ իրերի առկայության ստուգում են կատարել վերանորոգման-վերականգնողական աշխատանքների անցկացման վայրերում, այդ թվում՝ երկու դպրոցների շենքերում, որոնցում մոտ ժամանակում ուսումնական գործընթացը կվերսկսվի»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Ստեփանակերտում ավելի վաղ վերականգնվել էր հանրային տրանսպորտի աշխատանքը եւ կարգավորվել ճանապարհային երթեւեկությունը։

«Ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի ինժեներա-տեխնիկական ստորաբաժանումները շարունակում են օգնություն ցույց տալ տեղական վարչակազմերին ընդհանուր օգտագործման ճանապարհների մաքրման եւ Ստեփանակերտում սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման գործում»,- հավելել են գերատեսչությունից։