ԱՄՆ Նեվադա նահանգում կրակոցների արդյունքում մի մարդ է սպանվել, չորս մարդ վիրավորվել է, երկու կասկածյալ բերման է ենթարկվել, հայտնում է CNN-ը` վկայակոչելով տեղական ոստիկանությունը:

Նոյեմբերի 26-ի առավոտյան Հենդերսոն քաղաքի ոստիկանությունը, երբ ԱՄՆ-ում նշվում էր Գոհաբանության օրը, սկսել էր հաղորդումներ ստանալ քաղաքի տարբեր մասերում տուժածների մասին: Ավելի ուշ ոստիկանությունը հրազենային վնասվածք ստացած հինգ մարդ էր հայտնաբերել: Նրանցից մեկը` 22-ամյա մի երիտասարդ, մահացել է: Մնացած զոհերը հոսպիտալացվել էին: Նախնական տվյալներով նրանց վնասվածքները կյանքի համար վտանգ չեն ներկայացնում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք կարծում ենք, որ կասկածյալները ավտոմեքենայով շրջում էին քաղաքում եւ անկանոն կրակում քաղաքացիների վրա` առանց ակնհայտ պատճառների»,- հայտարարել են ոստիկանությունում: Իրավապահ մարմինների հաղորդմամբ` կրակոցներից հետո սկսվել երկու կասկածյալների` 20-30 տարեկան սպիտակամորթ տղամարդու եւ 20 տարեկան կնոջ որոնումները:

Ավելի ուշ կասկածյալները բերման են ենթարկվել կրակոցների հետ կապ չունեցող մեղադրանքներով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: