Windows 7-ում կրիտիկական խոցելիություն են գտել, հաղորդում է ZDNet-ը՝ հղում անելով կիբեռանվտանգության հարցերով ֆրանսիացի մասնագետ Կլեման Լաբրոյին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Փորձագետի խոսքով՝ չարագործները կարող են ընտրել ռեեստրի բանալիներն ու հասանելիությւոն ստանալ համակարգի նկատմամբ Endpoint Mapper-ում եւ DNSCache-ում ճեղքվածքների միջոցով:

Անվանարկված բաղադրիչները չեն կարող վնասել նոր ОС տարբերակների օգտատերերին, սակայն Windows 7-ում եւ Windows Server 2008-ում դրանք չունեն սահմանափակ արտոնություններ:

Նշվում ,է որ խոսքը «զրոյական օր» խոցելության մասին է, այսինքն՝ խնդիր, որի համար դեռ որոշում չի կայացվել:

Հունվարի 14-ին Microsoft ընկերությունն ավարտել է Windows 7-ի աջակցությունը եւ կենտրոնացել Windows 10-ի զարգացման վրա:

Microsoft-ի ներկայացուցիչներն իրենց որոշումը բացատրել են նրանով, որ ОС-ն արդեն ավելի քան 10 տարեկան է, եւ այդ տարիների ընթացքում կիբեռհարձակումների բազմաթիվ նոր տեսակներ են հայտնվել: