Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան զանգվածային հարվածներ է հասցրել Եմենում «Անսար Ալլահ» (հուսիներ) ապստամբ շարժման աջակիցների ռազմական օբյեկտների ուղղոթյամբ: Այս մասին հայտնում է հուսիների Al Masirah հեռուստաալիքը:

Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների՝ ինտենսիվ հարվածներ են հասցվում Ամրան նահանգում, ինչպես նաեւ Սանայի արեւմտյան եւ հյուսիսային ծայրամասերում: Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ չկան: Հեռուստաալիքը նշում է, որ կոալիցիայի մարտական ավիացիան շարունակում է թռիչքներ իրականացնել Սանայի երկնքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: